Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մարմնի խնամք

Մաշկը առողջ և գեղեցիկ դարձնելու 16 միջոցառում

Մաշկը առողջ և գեղեցիկ դարձնելու 16 միջոցառում

Մաշկը մարմնի ամենամեծ եւ ամենագեղեցիկ օրգանն է համարվում, հիշեցնում է Medical Daily-ն: Այն կարող է, բացարձակ ճշտությամբ, մարդու առողջական վիճակն արտացոլել, այնպես որ երկար եւ երիտասարդ կյանք ապահովելու համար հարկ է համարժեք վերաբերմունք դրսեւորել՝ մաքուր պահել եւ անվտանգ ու առողջարար սնուցիչներ օգտագործել:

 

Դրա համար թանկարժեք քսուքներ եւ լոսյոններ գնելու կարիք չկա. անհրաժեշտ միջոցառումներն ավելի շատ գիտելիք են պահանջում, քան՝ գումար:

Հաճախ չոր կամ յուղոտ մաշկի մեղավորը հենց ինքներս ենք, երբ, օրինակ, դեմքն առանց հարդարման միջոցներից մաքրելու, անկողին ենք մտնում: Մաշկի արտաքին շերտն «անկենդան» է, եւ, ստորին շերտերի բարեկեցությունն ապահովելու համար հարկավոր է այն հնարավորինս փափուկ պահել: Ճիշտ է՝ կենդանի շերտերը սնուցման մեծ մասը նյութափոխանակության շնորհիվ են ստանում, այնպես որ, սննդակարգը նույնքան կարեւորություն ունի, որքան այն, թե ինչ ենք մեր դեմքին քսում, բայց հենց այդ քսուքներն էլ կարող են կեղտի եւ քրտնքի հետ միասին այնպիսի կաղապար կազմել, որ հույսը միայն ներքին սնուցման վրա մնա:

Այսպիսով. մաշկի առողջության լավագույն երաշխավորը ճիշտ սնուցումն ու հիգիենան են: Միայն բնական հիմք ունեցող սնուցիչներ ընդունելով եւ դեմքին քսելով՝ կարող եք երկար տարիներ երիտասարդ տեսք պահպանել: Իսկ ահա քիմիկատներն ընդամենը 26 վայրկյանի ընթացքում արյան շրջանառության մեջ ներառվելու հատկություն ունեն: Հետեւեք ստորեւ նկարագրված 16 միջոցառումներին, եւ տարբերություններն ակնհայտ կլինեն.

  1. Վառե՞լ եք մաշկը
    Տանն ինչից ասեք՝ կարող եք մաշկի այս կամ այն հատվածն այրել: Փոքր այրվածքների դեպքում սառույց դնելու փոխարեն վնասված մասը մեղրի հաստ շերտով ծածկեք: Անմիջապես թեթեություն կզգաք եւ, բացի այդ, մաշկի ջրազրկումից խուսափելով, արտաքին մանրէների դեմ պաշտպանություն կապահովեք:

  2. Կրունկների մաշկը հաստացե՞լ է
    Եթե կրունկների մաշկը չոր եւ ճաքչքված տեսք ունի եւ ակնհայտորեն շատ է հաստացել, կարող եք երկու գդալ շաքարավազի եւ մեկ բաժակ կոկոսի յուղի խառնուրդ քսել ու կարճ ժամանակ անց տաք սրբիչով մաքրել: Այս միջոցառման շնորհիվ անկենդան մաշկն ինքն իրեն, առանց կոշտ միջամտությունների, ցած կթափվի:

  3. Մազերը հեռացնելիս ածելի մի՛ օգտագործեք
    Ոտքերը եւ մարմնի այլ հատվածները սափրելով՝ կարող եք լուրջ վնաս պատճառել մաշկին: Փոխարենը 1 գդալ երկու տոկոսանոց յոդի եւ 1 բաժակ մանկական յուղի խառնուրդ օգտագործեք: Հինգ րոպե թողնելուց հետո՝ մաքրեք այն խոնավ շորով, եւ կտեսնեք, թե ինչպես են մազերը եւս առանց ցավի ու մաշկին վնասվածք պատճառելու հեռացվում:

  4. Արհեստական արեւայրուքի հեռացում
    Հայտնի է, որ արեւային լոգանքը մաշկի քաղցկեղով է սպառնում: Ուստի շատերը նախընտրում են հեռու մնալ արեւի անցանկալի ազդեցություններից եւ դեմքի «ամառային տեսքն» ապահովելու համար արհեստական արեւայրուքի գաղափարը կիրառել: Այն հեռացնելիս աշխատեք միայն բնական նյութեր օգտագործել. կիտրոնի հյութը եւ խմորի սոդան իրենց գործը հրաշալի կկատարեն, իսկ եթե սեւ կետեր մնան՝ կարող եք ատամի խոզանակի օգնությամբ զգուշորեն հեռացնել:

  5. Առավոտյան աչքերը լավ տեսք չունե՞ն
    Շատերիս հետ է պատահում: Սառցարանում գդալ պահեք՝ առավոտյան աչքի տակ եւ կոպի վրա պահելու համար: Կոֆեինի, սառը վարունգի եւ թեյի պարկի օգնությամբ եւս կարող եք աչքերի այտուցվածությունից ու բորբոքումից ազատվել:

  6. Խոտաբույս՝ ամեն ինչի դեմ
    Համամելիսն իսկական սպեղանի է ո՛չ միայն աչքերի այտուցվածության, այլ նաեւ մաշկի աղտոտվածության դեմ: Բացի այդ, այն գեղեցիկ երանգ է հաղորդում դեմքին եւ կարող է որպես բնական դեզոդորանտ ծառայել:

  7. Էպսոմ աղը՝ ամառային սկրաբի միջոց
    Էպսոմ աղը հատկապես մարզասրահներում երկար ժամանակ անցկացնողներին է ծանոթ: Այն մկանների ցավը մեղմելու համար է կիրառվում՝ լոգանքի ժամանակ: Ամռանը դուք էլ կարող եք, կես թեյի գդալ Էպսոմը դեմքը մաքրող քսուքին կամ լոսյոնին խառնելով, շաբաթը մեկ կամ երկու անգամ օգտագործել: Միներալի բաղադրության մեջ մտնող սուլֆատների ու մագնեզիումի օգնությամբ ձեր մաշկը թունավոր նյութերից եւ բորբոքումից զերծ կպահեք:

  8. Ալոեն՝ ակնեի դեմ
    Ալոե վերա անունը կրող բույսի տերեւները, հակաբորբոքային հատկությունների շնորհիվ, դիմային ակնեի ծավալները նվազեցնելու եւ հետագա բռնկումները կանխարգելելու միջոց են ծառայում: Ալոեի հանուկը կարող է նաեւ ուժեղ արեւայրուքի հետեւանքները վերացնելու նպատակով կիրառվել:

  9. Լոգանք՝ խայթոցների դեմ
    Լոգարանակոնքի մեջ մեկ բաժակ խմորի սոդա ավելացնելով՝ կարող եք ո՛չ միայն մաշկի թթվային միջավայրը չեզոքացնել, այլ նաեւ՝ ուժեղ արեւայրուքի եւ միջատների խայթոցի հետեւանքները վերացնել:

  10. Աչքերի մուգ շրջանակի մասին
    Տանձի, ավոկադոյի, սալորի եւ կիվիի բաղադրության մեջ առկա K վիտամինի օգնությամբ կարող եք աչքերի շրջակայքում գտնվող մաշկի բարակ շերտի արյան սնուցումը վերականգնել:

  11. Անհավասար պիգմենտավորման դեպքում
    Ձկնեղենի եւ սխտորի մեջ առկա B վիտամինի շնորհիվ կարող եք, արյան շրջանառությունը կարգավորելով, մաշկի առանձին հատվածների կարմրությունից խուսափել:

  12. Կնճիռների դեմ
    Կանաչեղենի եւ կանտալուպի բաղադրության մեջ մտնող A վիտամինը մաշկի երիտասարդացման, գծերի եւ անհավասար երանգավորման դեպ արդյունավետ պայքարի լավագույն երաշխիքն է: Հատկապես, երբ ակնե ունեք:

  13. Կոշտ մաշկի դեմ
    Գազարի մեջ առկա A վիտամինը եւ կարոտին անունը կրող հակաօքսիդանտը, որն օրգանիզմում նույնպես A վիտամինի վերածվելու հատկություն ունի, կարող են մաշկի վնասված հյուսվածքները վերականգնել եւ արեւի ճառագայթներից պաշտպանել: Եփված գազարը նույնիսկ ավելի մեծ քանակով բետա-կարոտին կմատուցի:

  14. Չոր մաշկի դեմ
    Մանգոյի, նուշի, բրոկոլիի եւ սպանախի բաղադրության մեջ մտնող E վիտամինը մաշկի համար անհրաժեշտ խոնավություն ապահովելու եւ օրգանիզմում առկա թունավոր նյութերի դեմ պայքար մղելու հատկություն ունի: A, C, եւ E վիտամինները բջիջների եւ հյուսվածքների աճ են խթանում եւ, այդ կերպ, մաշկի համար ինքնավերականգնման միջոց ծառայում:

  15. Արեւից վնասված մաշկի դեմ
    C վիտամինով հարուստ նարինջը, ելակն ու կիվին կարող են ո՛չ միայն արեւի պատճառած վնասը վերականգնել, այլ նաեւ՝ կնճիռների առաջացումն ու մաշկի թուլությունը կանխել: Բացի այդ, կոլագենի արտադրությունը խթանելու հատկության շնորհիվ, C վիտամինը մաշկին պայծառ երանգ հաղորդելու հրաշալի միջոց է համարվում:

  16. Արեւից վնասը կանխելու համար
    Օմեգա–3 ճարպերը, որոնք շատ են ձկնեղենում (սաղմոն, ծովատառեխ, սկումբրիա, ծիածանափայլ իշխան եւ այլն), մաշկային բջիջների մեմբրանները ամրացնելու, արեւի ազդեցությունից պաշտպանելու եւ մաշկի քաղցկեղի առաջացման հավանականությունը նվազեցնելու հատկություն ունեն: Դրանք, ջրի եւ սնուցիչների ներթափանցում ապահովելով, միաժամանակ տոքսինների դեմ արդյունավետ պայքար մղելու կարողությամբ են հայտնի, ինչի շնորհիվ բորբոքումների առաջացման վտանգը եւս նվազագույնի է հասցվում:

 

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. deoshop.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ինչպես խնամել ոտքերը. Սալուտեմ ամսագիր №3
Ինչպես խնամել ոտքերը. Սալուտեմ ամսագիր №3

Ոտքերն օգնում են տեղաշարժվել ամբողջ օրվա ընթացքում: Ամեն օր քայլքի ժամանակ ոտքերը, փաստորեն, իրենց վրա կրում են քաշը կրկնակի գերազանցող ծանրաբեռնվածություն: Այդ պատճառով շատ կարևոր է խնամել դրանք...

Սալուտեմ 3.2021
Լազերային էպիլյացիա. Սալուտեմ ամսագիր №2
Լազերային էպիլյացիա. Սալուտեմ ամսագիր №2

Բժիշկ-կոսմետոլոգի հմուտ ձեռքերում լազերը դարձել է մարմնի անցանկալի մազերի դեմ պայքարի նուրբ և հզոր գործիք։ Հեշտ է բացատրել, թե ինչու են շատերը նախապատվությունը տալիս լազերային էպիլյացիային, նմանատիպ...

Էսթետիկ բժշկություն Սալուտեմ 2.2021
Ինչպե՞ս ազատվել ոտքերի տհաճ հոտից
Ինչպե՞ս ազատվել ոտքերի տհաճ հոտից

Քրտնարտադրության և մանրէների աճի հետևանքով ոտքերից կարող է տհաճ հոտ գալ: Fithacker.ru-ն ներկայացրել է միջոցներ, որոնք կօգնեն ազատվել այս տհաճ խնդրից...

Անձնական խնամք
Ինչպես ազատվել կոշտուկներից
Ինչպես ազատվել կոշտուկներից

Արևելյան բժշկության համաձայն` նույն տեղում միշտ առաջացող կոշտացումներն ահազանգում են համապատասխան օրգանում խանգարումների մասին...

Անձնական խնամք
Ներաճած եղունգ. ի՞նչ անել. drtehmine.com
Ներաճած եղունգ. ի՞նչ անել. drtehmine.com

Ներաճած եղունգի խնդիրը բավականին տարածված արդի աշխարհում։ Հիմնականում այն առաջանում է ոտնաթաթի առաջին մատի վրա։ Ներաճման նախատրամադրող գործոն է ոտնաթաթի առաջին մատի շրջանի անատոմիական...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Միջոց` քրտինքի տհաճ հոտի դեմ
Միջոց` քրտինքի տհաճ հոտի դեմ

Թեև կարծիքներ կան, որ դեզոդորանտները կարող են վնասել առողջությանը, հնարավոր չէ չօգտագործել որևէ միջոց։ Ognov.ru-ն առաջարկում է բնական միջոց, որը կարող եք պատրաստել ինքներդ...

Բնական միջոցներով փափկեցրեք արմունկների և ծնկների մաշկը
Բնական միջոցներով փափկեցրեք արմունկների և ծնկների մաշկը

Ինչպես մարմնի մյուս բոլոր մասերը՝ արմունկներն ու ծնկները ևս ժամանակի ընթացքում մգանում են և չորանում, և դա տեղի է ունենում, քանի որ մաշկի տակ են կուտակվում մեռած բջիջները...

Ինչպես ազատվել ցելյուլիտից
Ինչպես ազատվել ցելյուլիտից

Կանանց մեծ մասին անհանգստացնում է ցելյուլիտի առաջացման հնարավորությունը:Պարզելու համար` սպառնու՞մ է ձեզ ցելյուլիտը, թե` ոչ, երկու մատների օգնությամբ բռնեք ազդրը և սեղմեք. եթե մաշկը ստանա նարնջի կեղևի տեսք, դա ցելյուլիտի նախանշան է...

Ինչպես ազատվել ոտքերի կոշտուկներից
Ինչպես ազատվել ոտքերի կոշտուկներից

Ոտքերի համար նախատեսված վաննաներ օճառով և սոդայով. պահանջվում է սոդա, օճառ և ջուր: Անհրաժեշտ է 3 թեյի գդալ սոդա և 1 ճաշի գդալ քերած օճառ: Այդ ամենը լուծում ենք 1 լիտր տաք ջրի մեջ: Եթե ոտքերի լոգանքի...

Գլիցերինի օգտակարությունը. 168.am
Գլիցերինի օգտակարությունը. 168.am

Գլիցերինը խոնավացնում է մաշկը, ունի մի շարք օգտակար հատկություններ: Fithacker.ru-ի փոխանցմամբ՝ այն դրական է ազդում մաշկի բոլոր տեսակների վրա...

Եղունգների սնկային խնդիրների բուժման ժողովրդական միջոցներ. ankakh.com
Եղունգների սնկային խնդիրների բուժման ժողովրդական միջոցներ. ankakh.com

Երկրագնդի բնակչության կեսը տառապում է սնկային այս կամ այն հիվանդությունից: Երբեմն այն կարող է սուր չարտահայտվել, սակայն բազում անհարմարություններ պատճառել, և մնում է հարմարվել դրան` առանց լուրջ քայլեր ձեռնարկելու...

Վարակաբանություն
Նիհարելու ընթացքում կուրծքը խնամելու համար նախատեսված միջոցներ. ankakh.com
Նիհարելու ընթացքում կուրծքը խնամելու համար նախատեսված միջոցներ. ankakh.com

Շատ կանանց ծանոթ է ավելորդ կիլոգրամներ ունենալու խնդիրը, որոնք առաջին հերթին կուտակվում են կոնքերում, որովայնի, իսկ այնուհետև կրծքի շրջանում: Սակայն նիհարելու ընթացքում ցանկացած կին մտահոգվում է կուրծքը գեղեցիկ պահելու...

Առողջ և գեղեցիկ
Ինչպես ազատվել մեջքին առաջացած բշտիկներից
Ինչպես ազատվել մեջքին առաջացած բշտիկներից

Մեջքին բշտիկների առաջացման պատճառը բակտերիաներն են: Fithacker.ru-ն ներկայացրել է դրանցից ազատվելու մի քանի եղանակ...

​Ի՞նչ անել արմունկների մուգ գույնի դեպքում. ankakh.com
​Ի՞նչ անել արմունկների մուգ գույնի դեպքում. ankakh.com

Միայն երեխաների ու դեռատի աղջիկների արմունկներն են լինում սպիտակ: Ժամանակի ընթացքում արմունկների մաշկն անխուսափելիորեն մգանում է, դառնում անհարթ, որոշ դեպքերում թեփոտում է ու նույնիսկ ցավում...

Ոտքերի ճաքերի դեմ ավանդական բաղադրատոմս. 168.am
Ոտքերի ճաքերի դեմ ավանդական բաղադրատոմս. 168.am

Ոտքերի հատվածում մաշկը հաճախ է չորանում և ճաքճքում։ Budetezdorovy.ru-ն գրում է, որ այս միջոցն օգնում է ազատվել չոր, կոշտացած մաշկից, ճաքերից ու կոշտուկներից...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ